Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

«Ռոսպոտրեբնադզորը» չի բացառում թուրքական ապրանքների ոչնչացումը

«Ռոսպոտրեբնադզորը» չի բացառում թուրքական ապրանքների ոչնչացումը
25.12.2015 | 09:09

ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունը չի բացառում, որ հունվարի 1-ից հետո արգելված թուրքական ապրանքները կոչնչացվեն՝ հայտարարել է ծառայության ղեկավար Աննա Պոպովան: Մինչև հունվարի 1-ը Ռուսաստան ներմուծված թուրքական արտադրանքը հետ չի կանչվելու մանրածախ առևտրի կետերից: Արգելքը «չի նախատեսում վաճառասեղաններից ապրանքների վերացում»։ «Ռոսպոտրեբնադզորը» հունվարի մեկից ստուգումներ կանցկացնի՝ թուրքական արտադրանք գտնելու նպատակով:

Դիտվել է՝ 1082

Մեկնաբանություններ